Անգլիայի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի 2024թ․ առաջնության ամենաբարձր արժեքով կազմն ունի, հայտնել է RBC Sport-ը։ Հրատարակությունը կազմել է Եվրո 2024-ի ամենաբարձր և ամենացածր արժեք ունեցող կազմերով թիմերի ցանկը։
Ըստ կայքի՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները Եվրո 2024-ին մասնակցել են այնպիսի թիմերով, որոնցից յուրաքանչյուրի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 միլիարդ եվրոն:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 5 ամենաթանկ հավաքականներն են՝ Անգլիայի հավաքական (1,52 միլիարդ եվրո), Ֆրանսիայի հավաքական (1,23 միլիարդ եվրո), Պորտուգալիայի հավաքական (1,05 միլիարդ եվրո), Իսպանիայի հավաքական (960,50 միլիոն եվրո), Գերմանիայի հավաքական (851 միլիոն եվրո)։
Աառջնության 5 ամենացածր արժեք ունեցող հավաքականներն են՝ Ռումինիայի հավաքական (92,13 միլիոն եվրո), Ալբանիայի հավաքական (111,60 միլիոն եվրո), Սլովենիայի հավաքական, (141,30 միլիոն եվրո), Սլովակիայի հավաքական (156,40 միլիոն եվրո), Վրաստանի հավաքական (161,05 միլիոն եվրո)
Առաջնության եզրափակչում միմյանց դեմ կմրցեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 23։00-ին։