Հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Biel Chess Festival 2024 միջազգային մրցաշարի շրջանակներում Ֆիշերի շախմատային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։
Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մրցաշարում առաջին տեղն զբաղեցրել է Հնդկաստանի ներկայացուցիչ Ռամեշբաբու Պրագնանանդհան, իսկ երրորդը՝ գերմանացի շախմատիստ Վինսենթ Կայմերը։
Հուլիսի 16-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը: