Իսպանիայի ֆուտբոլի ազգաային հավաքականը հաղթել է Անգլիայի ընտրանուն և դարձել Եվրո-2024-ի հաղթող։ Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած եզրափակիչ հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։
Իսպանացիների կազմում 47-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Նիկո Ուիլյամսը, 86-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Միկել Օյարզաբալը: Բրիտանացիների կազմում աչքի է ընկել Քոուլ Փալմերը՝ 73 րոպեին:
Իսպանիան պատմության մեջ չորրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Վերջին անգամ թիմը մրցաշարի հաղթող էր ճանաչվել 2012 թվականին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մարզադաշտում էր և հետևում էր հանդիպմանը։ Հուլիսի 14-ի նախօրեին նա ֆեյսբուքում գրառում էր կատարել և հայտնել, որ հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, ում հրավերով ներկա կգտնվի (տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ) ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին։