ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը 8th Batumi Municipality Cup միջազգային մրցաշարում կայծակնային շախմատի հաղթող է դարձել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Գասպարյանն 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: ՖԻԴԵ-ի վարպետի թեկնածու Նարեկ Ղիմոյանը 7 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 6.5 միավորով 1-ին հորիզոնականն զբաղեցրել է Մանվել Առաքելյանը, աղջիկների պայքարում վաստակած 6 միավորով 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը։ Մրցաշարն անցկացվել է հուլիսի 4-14-ը՝ Բաթումի քաղաքում։