Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» պատասխան խաղում Երևանում 1-0 հաշվով պարտվել է Մինսկի «Դինամոյին»։
Խաղավերջում միակ գոլը խփել է Ալեքսեյ Գավրիլովիչը՝ 11 մետրանոց հարվածով։
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։ «Փյունիկը» եվրագավաթներում պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երկրորդ փուլում։