Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը, հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը:
38-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Մոդրիչը «Ռեալ» էր տեղափոխվել անգլիական «Տոտենհեմից»՝ 2012 թվականի ամռանը և այդ ընթացքում մադրիդյան ակումբի հետ նվաճել է 26 տիտղոս, այդ թվում՝ չորս հաղթանակ Իսպանիայի առաջնությունում և ռեկորդային վեց հաղթանակ Չեմպիոնների լիգայում:
Խորվաթ կիսապաշտպանը «Ոսկե գնդակ» է ստացել 2018 թվականին: «Ռեալի» կազմում նա անցկացրել է 534 հանդիպում, դարձել 39 գոլի և 86 գոլային փոխանցման հեղինակ: