Բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 81-71 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր՝ վաստակած 26 միավորով: Նա 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: