Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 71:61 հաշվով հաղթել է Ադրբեջանի նույն տարիքային հավաքականին, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր, հավելել են ֆեդերացիայից։
Մելիքյանը վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Հուլիսի 18-ին Հայաստանի հավաքականը 81-71 հաշվով հաղթել էր Մոլդովայի հավաքականին, հուլիսի 14-ին բասկետբոլի տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականը 71:63 հաշվով հաղթել էր Ադրբեջանի հավաքականին։