Ամերիկացի ռեփեր և դերասան Սնուփ Դոգը կդառնա 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ջահակիրը, գրել է Chempionat.com-ը՝ հղում անելով AFP-ին։
Նշվում, որ ռեփերն Ֆրանսիայի մայրաքաղաքում իր առաքելությունը կատարելուց հետո կաշխատի ամերիկյան NBC հեռուստաալիքի համար:
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
2023-ի օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփերի՝ Երևանում 2023-ի սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար: Սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել ՝ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայով պայմանավորված:
Համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել: Ամերիկացի հայտնի ռեփերի համերգը, ըստ գործադիրի և օրենսդիրի պաշտոնյաների, ամեն դեպքում կայանալու է։