Հայաստանի Մ18 տարեկանների բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հաղթել է Մոլդովային, հայտնում է Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան։
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթել է 88:72 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին` մրցելով Ադրբեջանի հետ: