Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող, թաեքվոնդոյի մարզիկ Դավիթ Թորոսյանը և համալսարանի շախմատի թիմը Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) մրցումներում բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Թորոսյանը հաղթել է պորտուգալացի և անգլիացի մարզիկներին։ Շախմատի թիմից բրոնզե մեդալակիրներ են դարձել գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը։
Խաղերի պարա սեղանի թենիս մրցաձևում Հայաստանը կներկայացնի ՀՖԿՍՊԻ ուսանող Գևորգ Բեգլարյանը, հավելել են ԿԳՄՍՆ-ից։