Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում հայկական «Նոա» ակումբը սեփական հարկի խոշոր հաշվով հաղթել է Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին», հայտնում է Armsport-ը։
Հանդիպումն ավարտվել է 7-0 հաշվով։ Այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։
Երևանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացել է Վիրջիլ Պինսոնը, որին հետևել են Գոնսալո Գրեգորիոյի հեթ-տրիկը, Էրալդո Չինարիի դուբլը և Հելդեր Ֆերեյրայի գոլը։