Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Շվեյցարիայում տեղի ունեցած Biel Chess Festival 2024 շախմատի միջազգային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարը տեղի է ունեցել հուլիսի 13-26-ը՝ 6 գրոսմայստերի մասնակցությամբ։
Առաջին տեղը զբաղեցրել է Վիետնամի ներկայացուցիչ Լե Քուանգ Լիեմը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել հնդկացի Ռամեշբաբու Պրագնանանդհան։ Նրանց հաջորդել են ԱՄՆ-ն ներկայացրած Աբհիմանյու Միշրան և Գերմանիայի շախմատիստ Վինսենթ Կայմերը։
Հուլիսի 14-ին Մարտիրոսյանը մրցաշարի Ֆիշերի շախմատային մրցույթում զբաղեցրել էր երկրորդ տեղը։