«Փյունիկը» Երևանում 3-1 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» թիմին և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ, հայտնում է Armsport.am-ը։
Հայաստանի չեմպիոնի թիմի կազմում հաշիվը բացել է Դեբլեն, իսկ 45-ին Կովալենկոն կրկնապատկել է այն։ Առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին մրցակցի կազմում հաշիվը կրճատել է Իբրաիմին։
Լրացուցիչ ավելացված 6-րդ րոպեի ժամանակ Կովալենկոն դուբլ է ձևակերպել։
Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1-2 հաշվով։
Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» պարտվել էր Մինսկի «Դինամոյին» և պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայում։