Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում 21-ամյա թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել է հայկականի:
Թարմացված համաշխարհային վարկանիշում Ավանեսյանը, որը գտնվում է 58-րդ հորիզոնականում, նշված է որպես Հայաստանի ներկայացուցիչ: Նրա օգտահաշվում հայտնվել է հայկական դրոշ և ARM անվանումը, սակայն նրա երկիրը դեռևս Ռուսաստանն է։
Հուլիսի 18-ին թենիսիստուհին Բուդապեշտում դուրս էր եկել WTA-250 կարգի Գրան պրիի քառորդ եզրափակիչ:
Ավանեսյանը WTA-ի մակարդակով մենախաղում տիտղոսներ չունի։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրա լավագույն արդյունքը 2023 և 2024 թվականներին Ֆրանսիայի բաց առաջնությունում «Ռոլան Գարոսի» ⅛ եզրափակիչ դուրս գալն էր: