«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երրորդ փուլի առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է հունական ԱԵԿ-ին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Աթենքում։
Առաջին գոլը խփել է հունական ակումբի խաղացող Լևի Գարսիան, ապա Վիրջիլ Պինսոնը հավասարեցրել է հաշիվը։ Սեփական դարպասապահի մատույցներից երկրորդ գոլը խփել է «Նոայի» դարպասապահ Օգնյեն Քանքարևիչը։ Երրորդ գոլի հեղինակ է դարձել Գոնսալո Գրեգորիուն։
Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ էին դուրս եկել նաև հայկական «Արարատ-Արմենիա» և «Փյունիկ» թիմերը։