Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հայկական «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պարտություն է կրել հունգարական «Պուշկաշ Ակադեմիայից», հայտնում է ակումբի պաշտոնական էջը:
Հայկական թիմը պարտվել է 0։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին՝ Հունգարիայում։
«Արարատ-Արմենիան» օգոստոսի 1-ին հաղթել էր մոլդովական «Զիմբրուին» և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Օգոստոսի 6-ին հայկական «Նոան» երրորդ փուլի առաջին խաղում հաղթել էր հունական ԱԵԿ-ին։