Օգոստոսի 15-16-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կկայանա սամբոյի մարզաձևի աշխարհի գավաթի խաղարկությունը, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Հայաստանը սամբոյի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով. մարզական սամբո՝ Գրիգոր Մխիթարյան (58 կգ), Դավիթ Հովսեփյան (58 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), մարտական սամբո՝ Արման Ավանեսյան (98 կգ)։
Հայ սամբիստները Ղրղզստան կմեկնեն գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի ուղեկցությամբ։