«Բարսելոնան» հայտարարել է ադրբեջանցի դարպասապահ Էլդար Տագիզադեի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է Sport-express.ru-ն։
21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը: Դարպասապահը հանդես կգա կատալոնացիների երկրորդ թիմում։
2023 թվականի հուլիսից Տագիզադեն հանդես էր գալիս իսպանական «Լուգոյում»։ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստն ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: