Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը ներկայացնում է Ռուսաստանը, դուրս է եկել Ցինցինատիի (ԱՄՆ) մրցաշարի երկրորդ շրջան, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից։
Խաչանովը մրցաշարի առաջին շրջանում 6:0, 6:3 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին: Հանդիպումը տևել է 1 ժամ, 5 րոպե:
Ցինցինատիի (ԱՄՆ) մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում օգոստոսի 12-ին ՀՀ դրոշի ներքո իր առաջին հաղթանակն էր տարել Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։