Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ցինցինատիի (ԱՄՆ) մրցաշարի երկրորդ շրջան, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից:
Առաջին շրջանում Ավանեսյանը 6:4, 7:5 հաշվով հաղթել է աշխարհի 166-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Բիանկա Անդրեեսկային: Հանդիպումը տևել է 1 ժամ, 50 րոպե էր:
Մրցաշարն անցկացվում է օգոստոսի 12-19-ը: 1/16 եզրափակչում Ավանեսյանը կմրցի լատվիացի թենիսիստուհի Ելենա Օստապենկոյի հետ:
Մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում օգոստոսի 12-ին Ավանեսյանը ՀՀ դրոշի ներքո իր առաջին հաղթանակն էր տարել։
Օգոստոսի 5-ին կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում 21-ամյա թենիսիստուհու մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել էր հայկականի: Թարմացված համաշխարհային վարկանիշում Ավանեսյանը նշված է որպես Հայաստանի ներկայացուցիչ: Նրա պրոֆիլում հայտնվել է հայկական դրոշ և ARM տարբերանշանը։ Օգոստոսի 6-ին Ավանեսյանը մեկնաբանել էր Հայաստանի քաղաքացիություն ստանալը՝ նշելով, որ «շատ ուրախ է, որ այսուհետ խաղալու է հայրենիքի համար»։ Օգոստոսի 8-ին թենիսիստուհին Հայաստանի անձնագիր էր ստացել Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը: