98 կգ քաշային Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ավանեսյանը հանդես է եկել մարտական սամբո մարզաձևում։
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունն ընթանում է օգոստոսի 15-16-ը՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։ Հայաստանը մասնակցում է հետևյալ կազմով․ մարզական սամբո՝ Գրիգոր Մխիթարյան (58 կգ), Դավիթ Հովսեփյան (58 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), մարտական սամբո՝ Արման Ավանեսյան (98 կգ)։