Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 1։0 հաշվով հաղթել է Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին» և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ, հայտնում է ակումբի պաշտոնական էջը։
Հանդիպման միակ գոլը 66-րդ րոպեին խփել է Յուսուֆ Օտուբանջոն։
Օգոստոսի 8-ին «Փյունիկն» արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Օրդաբասիին»։ Երկու հանդիպումների ընդհանուր արդյունքը 2:0 է՝ հօգուտ հայկական ակումբի։