ԱՄՆ ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ շախմատի շրջանային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Նա 9 հնարավոր միավորից վաստակել է 5-ը:
Արագ շախմատի մրցաշարում առաջին տեղն զբաղեցրել է ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին (5.5 միավոր), 2-րդ տեղը՝ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան (5.5 միավոր) և 3-րդ տեղը՝ ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը (5.5 միավոր)։
Մրցաշարն անցկացվում է ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում՝ 10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ։ Նշվում է, որ ընթանում է նաև կայծակնային շախմատի մրցաշարը, որը կավարտվի օգոստոսի 17-ին։
Մարտի 21-ին Արոնյանը հաղթել էր շախմատի «American Cap 2024» (Ամերիկայի գավաթ) մրցաշարում՝ չպարտվելով ոչ մի խաղում։