Օգոստոսի 17-20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կանցկացվի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանից մասնակցում է 19 շախմատիստ. Ալեքս Սահակյան (մինչև 18 տարեկան), Համլետ Անտոնյան (մինչև 16), Ալեն Հակոբյան (մինչև 16), Արամ Մարգարյան (մինչև 14), Տիգրան Պետրոսյան (մինչև 14), Միքայել Բալդրյան (մինչև 12), Անրի Հայրապետյան (մինչև 12), Սուրեն Կարապետյան (մինչև 12), Դավիթ Մելքոնյան (մինչև 10), Արմեն Վարդանյան (մինչև 10), Աշոտ Ավետիսյան (մինչև 10), Սլավա Կոնջորյան (մինչև 10), Նարեկ Խաչատրյան (մինչև 8), Հակոբ Պետրոսյան (մինչև 8), Մանվել Վարդանյան (մինչև 8), Սոնա Կրկյաշարյան (մինչև 14), Լիդիա Հարությունյան (մինչև 12), Արիանա Չիլինգարյան (մինչև 10), Սոֆյա Բաղրամյան (մինչև 8)։
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 17-18-ը՝ 9 խաղափուլով: Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 19-20-ը՝ 18 խաղափուլով: