Սենթ Լուիսում տեղի ունեցած Grand Chess Tour: Saint Louis 2024 արագ և կայծակնային շախմատի շրջանային մրցաշարում հայ շախմատիստ, ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Լավագույն եռյակը գլխավորել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզջան, երկրորդ տեղն զբաղեցրել է Ուեսլի Սոն (ԱՄՆ), 3-րդ տեղը՝ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ)։
«Արոնյանը 36 հնարավորից վաստակել է 19 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը՝ Նակամուրայից հետ մնալով ընդամենը կես միավորով»,- հավելել են ֆեդերացիայից։
Մրցաշարն անցկացվել է օգոստոսի 12-16-ը։