Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնությունում Հայասատանի ներկայացուցիչ Սոֆիա Բաղրամյանը բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Բաղրամյանն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով եզրափակելով լավագույն եռյակը, հավելել են ֆեդերացիայից։
Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվում է օգոստոսի 17-20-ը՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Մրցաշարին մասնակցում է Հայաստանի 19 ներկայացուցիչ:
Օգոստոս 18-ին շախմատիստ Ալեքս Սահակյանը դարձել էր Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։