Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանը և Նարեկ Գրիգորյանը ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում հաղթել են մրցակիցներին և դուրս եկել կիսաեզրափակիչ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
55 կգ քաշային Մխիթարյանը 4։3 հաշվով առավելույան է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Էմիր Էմիրովի նկատմամբ։ 66 կգ քաշային Գրիգորյանն 9:3 հաշվով հաղթել է վրացի Էրեկլի Տավբերիձեին, չինացի Ժենգույ Խանին՝ 6:3 և ճապոնացի Ռիկ Տանակային՝ 3։3։
Առաջնությունը հաղթանակով են մեկնարկել նաև Արամե Առաքելյանը (80 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (110 կգ), սակայն քառորդ եզրափակչում զիջել են մրցակիցներին:
Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 19-25-ը՝ Ամմանում: Հայաստանը ներկայացնում է 10 ըմբիշ։