Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանը և Նարեկ Գրիգորյանը դարձել են Հորդանանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիրներ։
55 կգ քաշային կարգում Մխիթարյանը հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ամիրալի Հեյդարիին, իսկ Գրիգորյանն (65 կգ) առավելության է հասել Ուզբեկստանը ներկայացնող Ֆայոզբեկ Էշմիրզաևի նկատմամբ։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը դուրս էր եկել աշխարհի առաջնության եզրափակիչ։ Մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 19-25-ը՝ Ամմանում։ Հայաստանը ներկայացնում է 10 ըմբիշ։