Հայկական «Նոա» ակումբն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում հաղթել է սլովակական «Ռուժոմբերոկին»։
«Նոան» սեփական հարկի տակ հաղթել է 3։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել Գոնսալո Գրեգորիոն, Գոռ Մանվելյանը և Մաթեուս Այասը։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին։ Հաղթանակի դեպքում «Նոան» կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլին։
Ավելի վաղ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 1։0 հաշվով հաղթել էր Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին» և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ։