Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը դարձել է Հորդանանում ընթացող աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում նա պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևին։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Յուրիկ Մխիթարյանն ու Նարեկ Գրիգորյանը դարձել էին առաջնության բրոնզե մեդալակիրներ։ Մրցաշարն անցկացվում է օգոստոսի 19-25-ը՝ Ամմանում։ Հայաստանը ներկայացնում է 10 ըմբիշ։