Մոլդովայում ընթացող պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 9-ը մեդալ, հայտնում է Հաշմանդամային սպորտի Հայաստանի ազգային ֆեդերացիան։
Ձախ ձեռքի պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Վալտեր Հարությունյանը, Սարգիս Խաչատրյանը, Գևորգ Համբարձումյանը, Անահիտ Բաբաջանյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Գուրգեն Անտոնյանը, Սարգիս Հարությունյանը և Շահեն Բաբայանն առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել, իսկ Արմեն Ենոքյանը՝ բրոնզե մեդալ։
Առաջնությունը տեղի է ունենում օգոստոսի 15-25-ը՝ Քիշնևում։ Մասնակցում է ավելի քան 300 մարզիկ։
2023 թվականի սեպտեմբերին Ղազախստանում անցկացված պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել էր 8 մեդալ։