Հայկական «Փյունիկ» ակումբն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հաղթել է սլովենական «Ցելյեին»` 1:0 հաշվով:
59-րդ րոպեին «Փյունիկի» միակ գոլի հեղինակ է դարձել Սանի Բուխարին։ Սլովենիայի չեմպիոնի հետ պատասխան դիմակայությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին։
Ավելի վաղ Հայկական «Նոա» ակումբն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում հաղթել էր սլովակական «Ռուժոմբերոկին»։