ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բրոնզե մեդալների համար կպայքարեն Հայկ Խլոյանը, Հայկ Մելիքյանը և Հրաչյա Պողոսյանը։
Ֆեդերացիան հայտնել է նաև մրցաշարում հայ ըմբիշների նկատմամբ «անհասկանալի մրցավարական որոշումների մասին»։
«Կիսաեզրափակչում Խլոյանը հանդիպել էր աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Ռոսիլոյին, և անհասկանալի մրցավարական որոշուման հետևանքով զիջել մրցակցին»,- շեշտել է ֆեդերացիան։
ԿԳՄՍ նախարարությունն օգոստոսի 9-ին հայտնել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Փարիզի Օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքները։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանին ուղղված պատասխան նամակում նշել էր, որ եզրափակիչ գոտեմարտը մրցավարները ճիշտ են դատել, որից հետո ՀՀ-ն դիմել էր Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին։