Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը դարձել է մարզաձևի Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Հարությունյանը լավագույն արդյունքներն է գրանցել 10 մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում։
Հայ մարզուհին կիսաեզրափակչում 6:2, իսկ եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։
Նույն մարզաձևում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով 5-րդն է, Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով գրավել է 7-րդ տեղը։
Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավոր արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
Եվրոպայի առաջնությունն ընթանում է Չեխիայի Պլզեն քաղաքում։ Մրցումային առաջին օրը պայքարի էին դուրս եկել մեծահասակները։