Օգոստոսի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագիծը, որով նախատեսվում է ավելի քան 1 մլրդ դրամով Հայաստանում իտալական «Յուվենտուս» ակումբի ֆուտբոլային ակադեմիա հիմնել։
««Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն Երևանի Ավան Աճառյան 20/4 հասցեում գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը, համագործակցելով աշխարհահռչակ «Յուվենտուսի» հետ, կհիմնի ֆուտբոլային ակադեմիա»,- մանրամասնել են կոմիտեից։
Նախագծով «Նեքստ Ջեն Սպորտսը» պարտավորվել է 5 տարվա ընթացքում իրականացնել 1 միլիարդ 200 միլիոն դրամի ներդրում։
«Նույն նախագծի շրջանակում նախատեսվում է մասնավորեցնել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը, որի կազմում է գլխավոր մարզադաշտին հարակից պահուստային դաշտը»,- հավելել են կոմիտեից։
2024-ի ապրիլին «Յուվենտուսի» ակադեմիան հայտարարել էր, որ Հայաստանում ֆուտբոլային ակումբի ակադեմիա է ստեղծվելու։