Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող հրաձգության վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունում երիտասարդների թիմային պայքարում Հայաստանի հրաձիգներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Հրաձիգներ Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան և Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել է առաջնության փոխչեմպիոն։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան, Անահիտ Սարգսյան և Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել է բրոնզե մեդալ։
Օգոստոսի 28-ին Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը դարձել էր մարզաձևի Եվրոպայի չեմպիոն։
Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 26-ին և կանցկացվի մինչև սեպտեմբերի 4-ը։