Բռնցքամարտի Եվրասիայի գավաթի խաղարկության եզրափակչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
48 կգ քաշային Վաղարշակ Քեյանն ու 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին ու կպայքարեն ոսկե մեդալի համար։
Ֆեդերացիան հավելում է, որ բրոնզե մեդալ են նվաճել 4 հայ մարզիկներ՝ 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը, 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը։
Բռնցքամարտի Եվրասիայի գավաթն անցկացվում է ՌԴ Չիտա քաղաքում, մասնակցում են աշխարհի 16 երկրների լավագույն բռնցքամարտիկները։