Հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել Կոնֆերենցիաներ լիգայի խաղարկության Լիգայի փուլ։
«Նոա»-ն երկու խաղերի արդյունքում 4-3 հաշվով առավելության է հասել Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» նկատմամբ։ Այսօր կայացած պատասխան խաղում հայկական թիմը 3։1 հաշվով պարտվել է, իսկ օգոստոսի 20-ի խաղում հաղթել էր 3։0 հաշվով։
«Նոա»-ն հայկական առաջին թիմն է, որը եվրագավաթային որակավորման փուլերում տարել է 5 հաղթանակ և հաղթահարել 4 փուլ:
Այսօր նաև հայկական «Փյունիկ» ակումբը պատասխան հանդիպում է անցկացնում սլովենական «Ցելյե» թիմի հետ։ Օգոստոսի 22-ին «Փյունիկը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել էր։