«Փյունիկ» ֆուտբոլայի ակումբը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում պարտություն է կրել սլովենական «Ցելյե»-ից և դուրս մնացել հետագա պայքարից։
Հայկական ակումբը մրցակցի հարկի տակ` Սլովենիայի Ցելյե քաղաքում, զիջել է 1-4 հաշվով։ Օգոստոսի 22-ին «Փյունիկը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել էր։
Օգոստոսի 29-ին «Նոա» ֆուտբոլային ակումբը դուրս էր եկել Կոնֆերենցիաներ լիգայի խաղարկության խմբային փուլ։ «Նոա»-ն հայկական առաջին թիմն է, որը եվրագավաթային որակավորման փուլերում տարել է 5 հաղթանակ և հաղթահարել 4 փուլ: