Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գոհար Հարությունյանը 3-րդ ոսկե մեդալն է նվաճել, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Հարությունյանը խառը վազք մրցաձևի կանանց անհատական պայքարում վաստակել է առավելագույն 375 միավոր։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը՝ 373 միավոր արդյունքով։
Ավելի վաղ Հարությունյանը Լիլիթ Մկրտչյանի և Արուսյակ Գրիգորյանի հետ խառը վազք մրցաձևում 1112 միավոր արդյունքով դարձել էր Եվրոպայի չեմպիոն։
Մրցումային 3-րդ օրը հրաձիգները պայքարում էին խառը վազք մրցաձևում։ Ֆեդերացիան հավելում է, որ օգոստոսի 31-ին մարզիկները կմրցեն միքս մրցաձևում։
Օգոստոսի 28-ին Հարությունյանը դարձել էր մարզաձևի Եվրոպայի չեմպիոն։
Հրաձիգներ Գոռ Խաչատրյան-Հայկ Մինասյան-Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել էր առաջնության փոխչեմպիոն։ Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան, Անահիտ Սարգսյան և Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել էր բրոնզե մեդալ։
Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 26-ին և կանցկացվի մինչև սեպտեմբերի 4-ը։