Հրաձիգ Գոռ Խաչատրյանը Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի անհատական պայքարում ճանաչվել է հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Խաչատրյանը խոցել է մրցումային օրվա լավագույն արդյունքը՝ 381 միավոր։
Օգոստոսի 30-ին Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը խառը վազք մրցաձևում դարձել էր Եվրոպայի չեմպիոն։ Նույնը օրը Գոհար Հարությունյանը 3-րդ ոսկե մեդալն էր նվաճել խառը վազք մրցաձևում։
Օգոստոսի 29-ին հրաձիգներ Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան և Համլետ Կարենյան եռյակը դարձել էր առաջնությանվազող թիրախ ձևի փոխչեմպիոն։ Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան, Անահիտ Սարգսյան և Աիդա Ազատյան եռյակը նվաճել էր բրոնզե մեդալ։
Օգոստոսի 28-ին Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը դարձել էր 10 մետր վազող թիրախ մարզաձևի Եվրոպայի չեմպիոն։
Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 26-ին և կանցկացվի մինչև սեպտեմբերի 4-ը։