Բասկետբոլի Հայաստանի հավաքականն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում հաղթել է սիրիական «Ալ Վադա» ակումբին և դուրս եկել կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Քառորդ եզրափակիչ խաղում Հայաստանի թիմնառավելության է հասել 108:84 հաշվով։ Կիսաեզրափակչում, նշում է ֆեդերացիան, Հայաստանի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ: