ՌԴ Չիտա քաղաքում տեղի ունեցած Եվրասիայի գավաթի խաղարկությունում հայ բռնցքամարտիկները նվաճել են 6 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած Հայաստանի երիտասարդական հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգենց 92 կգ քաշային Դավիթ Սինոնյանը, ով եզրափակիչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մուրավևին։
«48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը նույնպես լավ մենամարտ է անցկացրել, բայց թեժ պայքարում մրցավարները հաղթանակը շնորհել են նրա մրցակցին»,- տեեկացնում է գերատեսչությունը։
Բրոնզե մեդալների են արժանացել 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը, ինչպես նաև 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը։
Օգոստոսի 29-ին հայտնել էինք, որ բռնցքամարտի Եվրասիայի գավաթի խաղարկության եզրափակչում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ։
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության...