Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է Աբու Դաբիի միջազգային մրցաշարի եզրափակչում հանդես գալու իրավունք, տեղեկացնում է հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Կիսաեզրափակչում մեր ընտրանին ուժերը չափել է ԱՄԷ-ի «Ալ Դաֆրա» թիմի հետ և հաղթել 106:99 հաշվով։
Գերատեսչության տվյալներով՝ Հայաստանի հավաքականի կազմում առավել արդյունավետ են գործել Ալբերտ Թադևոսյանը, Արտյոմ Թավակալյանը և Արայիկ Գևորգյանը:
Հայաստանի հավաքականը մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել էր սիրիական «Ալ Վադա» ակումբին։