Հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի մինչև 12 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Համբարձումյանն 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Առաջնությունն անցկացվում էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ օգոստոսի 22-31-ը։ Օգոստոսի 25-ին 5 հայ շախմատիստ հաղթել էր 3 խաղափուլերում և իրենց տարիքային խմբերում առաջատարի դիրք ստանձնել։ 3-ական միավոր էին վաստակել Բենիկ Ագասարովը (մինչև 16 տարեկան), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան), Համբարձումյանը (մինչև 12 տարեկան), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան):