Հայ շախմատիստ Բենիկ Ագասարովը դարձել է շախմատի մինչև 16 տարեկան պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ագասարովը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և, կիսելով 1-2-րդ հորիզոնականները, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 2-րդ տեղը, հավելում են ֆեդերացիայից։
Օգոստոսի 31-ին տեղեկացրել էինք, որ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի մինչև 12 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն։
Առաջնությունն անցկացվում էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ օգոստոսի 22-31-ը։ Օգոստոսի 25-ին 5 հայ շախմատիստ հաղթել էր 3 խաղափուլերում և իրենց տարիքային խմբերում առաջատարի դիրք ստանձնել։ 3-ական միավոր էին վաստակել Ագասարովը (մինչև 16 տարեկան), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան):