Հայաստանի 7 շախմատիստ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության թիմային պայքարի լավագույն հնգյակում է, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Ֆեդերացիայից տեղեկացրել են, որ Անի Նահապետյանը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Սոֆիա Բաղրամյանն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ մինչև 8 տարեկան աղջիկների խմբում: Եվրոպայի մինչև 18 տարեկան տղաների խմբում Ալեքս Սահակյանն զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Սոնա Կրկյաշարյանը՝ 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:
Օգոստոսի 31-ին հայտնել էինք, որ հայ պատանի շախմատիստներ Արսեն Դավթյանը, Բենիգ Ագասարովը և Արսեն Դավթյանն առաջնության փոխչեմպիոններ էին դարձել։
Առաջնությունն անցկացվում էր օգոստոսի 22-31-ը։ Օգոստոսի 25-ին 5 հայ շախմատիստ հաղթել էր 3 խաղափուլերում և իրենց տարիքային խմբերում առաջատարի դիրք ստանձնել։ 3-ական միավոր էին վաստակել Ագասարովը (մինչև 16 տարեկան), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան), Համբարձումյանը (մինչև 12 տարեկան), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան):