Հունահռոմեական ոճի ըմբիշներ Յուրիկ Հովեյանը (63 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում պարտվել են կիսաեզրափակչի մենամարտերում և կպայքարեն բրոնզե մեդալների համար, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հովեյանը կիսաեզրափակչում 7:2 հաշվով պարտվել է ամերիկացի Օտտո Բլեքին։ Նա 1/8 եզրափակչում 11:1 հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Բաղդատ Սաբազին։
Հարությունյանը 2:1 հաշվով զիջել է Ասիայի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն, իրանցի Աբոլֆազլ Ֆաթիթազանգիին։ Հայ մարզիկը 1:1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Արթուր Բոյչուկին։
Առաջնությունն անցկացվում է Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում։