Հայաստանի շախմատի հավաքականի 6 գրոսմայստեր ընդգրկվել է շախմատի համաշխարհային վարկանիշի՝ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա թոփ-100-ում, տեղեկանում ենք FIDE-ի պաշտոնական կայքից։
FIDE-ի (Շախմատի համաշխարհային ֆեդերացիա) տղամարդկանց վարկանիշային ցուցակի 60-րդ հորիզոնականում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն է, 80-ում՝ Շանթ Սարգսյանը, 85-ում՝ Գաբրիել Սարգսյանը։
Հայաստանի կանանց շախմատի հավաքականից FIDE-ի ցուցակում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Դանիելյանն աշխարհի 100 լավագույնների շարքում 50-րդն է, Մկրտչյանը՝ 81-րդը, Սարգսյանը՝ 83-րդը։